Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում:
Տեղահանվածների մեջ կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ, տարեցներ, հիվանդներ:
Մամուլի խոսնակը նշել է, որ ընդհանուր առմամբ գործընթացը ընթանում է համակարգված, սակայն պետք է հաշվի առնել, որ այս օրերին ներհոսքը բավականին շատ է և մեծ հերթեր են գոյացել:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին
Թաթուլն ամբողջ գիշեր գրեթե չի քնել: Սոցիալական ցանցերում փնտրել է իր դասընկերներին, որ մի լուր իմանա նրանց մասին: Շատերը դեռ Արցախում են ու սպասում են, թե երբ կկարողանան ավտոմեքենա կամ բենզին գտնել, որ իրենք էլ տեղափոխվեն Հայաստան:
«Երեխաների թիվը մեծ է, արդեն հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ ամեն երրորդն անչափահաս է, սա նշանակում է՝ դպրոցներում շատ անելիք կունենանք»,- ասաց նա։
Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։ Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արցախցիներն ասում են, որ իրենց տներ են առաջարկում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, սակայն իրենք չեն ուզում կատարվածից հետո նորից սահմանին ապրել։